Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանական պատժամիջոցներից բյուջե է մուտքագրվել 3.1մլն.դրամ

Տնտեսություն
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 730.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 409.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 130.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած  ապօրինի հատված ծառերի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 207.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Հարուցվել է վարչական վարույթ: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:   Առգրավված 25.2կգ կենդանի  խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել  Սևանա լիճ: Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում առգրավվել է 14.0կգ /31 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1մլն.դրամ: