Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ տվյալներ չի հրապարակում

Քաղաքականություն
1428

Կենտրոնական ընտրական հանձնաձողովը ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները պարտավոր է հրապարակել միայն համապետական ընտրությունների ժամանակ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ պարզաբանելով բազմաթիվ քաղաքացիների այն մտահոգությունը, թե ինչու այսօրվա ընտրության մասնակցության վերաբերյալ ԿԸՀ-ում տվյալներ չեն հրապարակվում: Նա, սակայն, թվեր ներկայացրեց, թե ժամը 17.00-ի դրությամբ քանի ընտրող է մասնակցել Հրազդանի, Թալինի և Սպիտակի քաղաքապետի ընտրությանը: Ըստ այդմ՝ Հրազդան քաղաքում 17.00-ի դրությամբ,  44.320 ընտրողից ընտրությանը մասնակցել է 22365 քաղաքացի, այսինքն՝ ընտրողների 50,46%-ը: Թալինում ընտրելու իրավունք ունեցող 5296  քաղաքացիներից, ընտրությանը մասնակցել է 2528 -ը, իսկ Սպիտակում՝  13.278 ընտրողից՝  6842-ը, այսինքն՝ ընտրողների 51.53 %-ը: