Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ ընտրատեղամասում (տեսանյութ)

Քաղաքականություն
ynt

Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում առավոտից ակտիվությունը մեծ էր: Առավոտից սակայն այս ընտրատեղամասից պարբերաբար ահազանգեր են հնչում տարբեր ընտրախախտումների վերաբերյալ: Հենց ընտրատեղամասի տարածքում մարդկանց կուտակումները մեծ էին, իսկ արդեն  ընտրատեղամասի դռան մոտ՝ հավաքված էին մեծ քանակությամբ ոստիկանության աշխատակիցներ: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանների նման առատությունը, նրանցից մեկը պատճառաբեց, որ եկել են պահպանելու հասարակական կարգը,  որպեսզի ընտրողների կուտակումներ չլինեն: Մեր այն դիտարկմանը, որ նրանց թիվն անցնում է տասից, ու ըստ էության, հենց նրանք են կուտակումներ ստեղծում, Կոտայքի մարզային քրեական հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Հայկ Վերդյանը վստահեցրեց, որ իրենց ծառայությունը շրջիկ ծառայություն է եւ իրենք ընդհակառակը, փորձում են ցրել մարդկանց կուտակումները: Ընտրատեղամասում կրքերը թեժ էին: Առավոտյան արդեն միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանի եւ հանձնաժողովի անդամ, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ՝ Մելինե Մարգարյանի միջեւ: Մեզ հետ զրույցում  նա ասաց , որ ընտրողներից մի տատի քվեարկելու ժամանակ  ոչ թռչնակ  նշանն է  դրել, այլ խաչ է քաշել. «Արամ Դանիելյանի վստահված անձինք եւ հանձնաժողովի նախագահը դա նկատեց ու հայտարարեց, որ ընտրողը նորից քվեաթերթիկ  վերցնի ու քվեարկի: Հանձնաժողովի նախագահը, իմ ձեռքից քաշելով, պատռեց ծրարը եւ հնարավորություն տվեց նույն մարդուն կրկին քվեարկելու»: Հանձնաժողովի նախագահը տրամագծորեն հակառակը պատմեց՝ մեղադրելով Մելինե Օհանյանին: Այդ պահին վիճաբանություն սկսվեց ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց ու հանձնաժողովի նախագահի միջեւ: Վստահված անձինք նույն պահին կրկին արձանագրեցին, որ հատկապես տարեցներին Արամ Դանեիլյանի վստահված անձը ուղղորդում է՝ քվեաթերթիկի վրա ցույց տալով՝ ում օգտին քվեարկի: Բացի այդ, այս ընտրատեղամասում կարգուկանոն գրեթե չկար. Հանձնաժողովի անդամների սեղանների մոտ գրանցվելու համար ընտրողները ոչ միայն սահմանված կարգից շատ էին, այլեւ ոչ թե հերթ էին կանգնել, այլ իրար հրմշտելով ընտրացուցակներն էին ուսումնասիրում ու փորձում առաջինը գրանցվել: