A
A
«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այսօր կայացան 22-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց իրեն հետապնդող «Փյունիկին» եւ վստահ հաղթանակ տարավ՝ 3:0: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 45 միավոր եւ էլ ավելի առաջ անցան փյունիկցիներից: Այժմ «Ալաշկերտը» 7 միավորով գերազանցում է «Փյունիկին»: Օրվա երկրորդ խաղում հանդիպեցին «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը»: Հայաստանի մարզերը ներկայացնող թիմերի հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Այդպիսով, երրորդ տեղում գտնվող շիրակցիները պահպանեցին երեք միավորի առավելությունը հենց կապանցիների նկատմամբ: Վաղը տեղի կունենա տուրի վերջին խաղը: Միմյանց հետ կհանդիպեն առաջնության ետնապահները՝ «Միկան» ու «Բանանցը»: