Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ են նետել

Քաղաքականություն
robert-qocharyan

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Zham.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի աշխատակազմից, որտեղից հայտնեցին, որ այս օրերին Ռոբերտ Քոչարյանը բացակայում է Երևանից, նա գտնվում է Մոսկվայում: Ինչ վերաբերում է առանձնատան ուղղությամբ նռնակ նետելուն, ապա գրասենյակից հայտնեցին, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել: