Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը փակած գառնեցիներին սպառնում են

Հասարակություն
akcia-1

Երկու օր առաջ Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը փակած գառնեցիներին հեռախոսազանգերով սպառնում են: Այս մասին Ա1+-ին ահազանգեցին  Գառնիի բնակիչներից,  չցանկանալով նշել իրենց անունները: Գառնեցիներից մեկը պատմեց, որ հեռախոսազանգով իրենց նաև հայհոյել են, իսկ ակցիայի ժամանակ պաշտոնյաների հետ բարձր, կոպիտ տոնով խոսացած գառնեցիների տվյալները հավաքագրվոմ են: Հիշեցնենք, որ երկու օր առաջ  Գառնի գյուղի բնակիչները փակել էին Գառնի-Գեղարդ-Երևան  ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները, քանի որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ  ժամանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ նա այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաև այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները: