Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասույթը տրամադրվել է Վանաձորի տարեցների տանը

Հասարակություն
1-15

Ամերիկահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ և գրող Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում ։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի երաժշտական բաժինը։ 1964թ մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում ։ Նա դասեր է ստացել նաև հանրահայտ «Ջուլիարդի,» դպրոցում, որտեղ այժմ դասավանդում է ։ 1967-68թ անվանի դաշնակահարը ,«Նյու Յորք» համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը։ Համերգային բազմազան ծրագրերով նա հանդես է եկել՝  Յյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ավստալիայում, ինչպես նաև Մայր Հայրենիքում։ Նա մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ հաղորդումների, ինչպես նաև Ջոնի Կարսոն և Մայք Դուգլաս շոուներին, ձայնագրվել է BBC –ի և այլ ռադիո ցանցերում։ Որպես դասախոս Շահան Արծրունին հանդես է եկել՝ Հարվարդի, Միչիգանի և Կոլումբիայի համալսարաններում։  Նյու Յորքի «Մետրապոլիտեն» թանգարանի 100-ամյա հանդիսությանը նա հանդես է եկել համերգային ծրագրով՝ թանգարանի պատմական հավաքածույում ցուցադրված 1869թ «Steinway,» դաշնամուրի վրա ։ 2 3 Իր ակտիվ հասարակական գործունեության համար, Արամ Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ, Հայաստանի մշակութային նախարարության կողմից Շահան Արծրունին նշանակվել է լիարժեք ներկայացուցիչը՝ սփյուռքում։ 2010թ․նա պայմանավորվածություն է ձեռք բերում Թուրքիայի Արտաքին Գործոց Նախարարության հետ և հետաքրքիր ծրագրով հանդես է գալիս Ախթամար կղզու՝ Սուրբ Խաչ եկիեղեցու Սբ․Պատարագին ։ 1996թ․ Շնորհաշատ դաշնակահարը իր բազմամյա ստեղծագործական և հասարակական գործունեության համար, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգրին երկրորդի կողմից արժանանում է «Սուրբ Սահակ և Մեսրոպ» պատվավոր շքանշանին ։ Օրերս՝(ապրիլի 5-ին), Նյու Յորքի «Մերկին» համերգասրահում, Շահան Արծրունու անմիջական  նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթը կհատկացվի  «Վանաձոր քաղաքի ծերանոցին» ( Վանաձորի տարեցների տուն ) : 4 5 Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի, Կարա-Մուրզայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Ալան Հովհաննեսի աստեղծագործությունները։ Համերգին իր մասնակցությունն էր բերել երիտասարդ երաժիշտ՝ Ադամ Ռոսենբլատտը (հարվածային գործիքներ), ինչպես նաև,  շնորհալի պատանի ջութակահար՝ Սիմոն Հակոբյան-Ռոգերսը ։ 6 7 Շահան Արծրունին հայտնի է ոչ միայն Նյու Յորքի հասարակությանը, այլև  մեծ հարգանք է վայելում օտարների շրջանում։ Ինքը ստեղծագործական մեծ վերելք է ապրում այս օրերին ։ Զարմանալի պրպտող անձնավորություն է ։ Պետք է ասեմ որ, այսօրվա համերգը տարբերվում էր նախորդներից այն առումով, որտեղ ընգրկված էին  տարբեր հարվածային գործիքներ ։ Այս իմաստով էլ համերգը բացառիկ էր, Իսկ իր կատարումները հնչեցին բարձր մակարդակով և ուսուցողական մեկնաբանություններով,  հատկապես Առնո Բաբաջանյանի  «Էլեգյան», ինչպես նաև Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները։ Ալան Հովհաննեսը մեկ անգամ եկավ Հայրենիք և սիմֆոնիկ նվագախմբի հետ հնչեցրեց իր ստեղծագործությունները, որտեղ և զգացինք նրա տաղանդը։ Բայց այսպիսի գործեր ինչպիսին, որ այսօր Շահան Արծրունին ներկայացրեց, այդ մակարդակը մենք չէինք զգացել և լսել։ Ես, որպես արվեստագետ, իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում և շնորհավորում մեր հայրենակից ու տաղանդավոր դաշնակահար և մանկավարժ Շահան Արծրունուն, որ մեզ նվիրեց այսպիսի համերգ-նվեր , ասաց ՀՀ Վատակավոր արտիստ , հանրաճանաչ խմբավար՝ Խորեն Մեյխանեջյանը ։ Համերգին նարկա էր նաև ԱՄՆ-ի Արևելյան Թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ։ Համերգը  որն անցավ բացառիկ հաջողությամբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ։ ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի