«Եթե չլիներ ռուսական հովանոցը, այս կոռումպացված վիճակը չէր լինի» (տեսանյութ)
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Աղասի Ենոքյան, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ «Ռուսաստանը ունի իր շահերը, և մենք պետք է համագործակցենք միայն այն դեպքում, երբ շահերը համընկնում են։ Եթե Ռուսաստանը ուզում է ռազմաբազա ունենալ այստեղ, պետք չէ թերագնահատել նրա շահերը: Սպառազինությունների ապահովումը Հայաստանում ապահովում է նաև Ղարաբաղի անվտանգությունը, և սա պետք է հստակ պարզաբանվի ռուսական կողմի հետ»,- նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Աղասի Ենոքյան, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար. «Եթե չլիներ ռուսական հովանոցը, այս կոռումպացված վիճակը չէր լինի: Ռուսաստանը չի կարող այլ կերպ համագործակցել, բացի կոռումպացված իշխանություններից»։ «Դեսպանատան դիմաց ցույց անելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը փակել, որպեսզի նա Ռուսաստան չգնար»,- կարծում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: