A
A
Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Հիշեցնենք, ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել էին ճանապարհը: