Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ին արտոնություն կտան

Տնտեսություն
gov-1

Վաղը, ՀՀ կառավարության նիստում Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաս­տանի Հանրա­պետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ կկայացնի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կհանձնարարվի ապահովել «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաս­տանի Հանրա­պետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համա­կարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը։