A
A
Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե որ փաստաթուղթն է մնում բանակցային սեղանին (տեսանյութ)
Արտգործնախարարությունը տարածել է տեսանյութ Նալբանդյանը, որոշակի մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից, նշել, որ աշխատանքային փաստաթուղթ հաշվվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել, և երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, դրանք փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿի գլխավոր գրասենյակին: «Գիտե՞ք, որ փաստաթուղթը տրված չէ ի պահ Վիեննայում, Կազանի փաստաթուղթը: Ուրեմն համապատասխան մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները և հայտնի են տարրերը», ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: