Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտական դիրքում զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում

Քաղաքականություն
8ac417e137f9b9e438d28262002b9231

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում. հարուցվել է քրեական գործ 10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին rubo