Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաթիվ մոմեր՝ դեպի Եռաբլուր (տեսանյութ)

Քաղաքականություն
erablur

Բյուրավոր մոմեր՝ ի հիշատակ ապրիլի 1-ից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում զոհված տղաների: Երիտասարդից մինչև տարեց. մարդկանց հոծ բազմությունը հավաքվել էր Շահումյանի հրապարակում: Ժամը 19.00-ից հետո սկսվեց լռության երթը: «Գնում ենք հարգելու մեր անմեղ զոհերի հիշատակը: Մենք պետք է միասնական լինենք»,- նշում էին երթի մասնակիցները: «Ցավալի է, որ մեր հասարակության մի մասն անտարբեր է այս իրավիճակին: Մենք միասնաբար պետք է միջազգային հանրությանը կոչ անենք՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը»,-շեշտեց Արփինե Ստեփանյանը:     d073aed6ccaf2dd76947946e15cbadb8_w670_h445_sc ac66a04d67330b8ab4daeab95340b9bf_w670_h445_sc ff646cf73a61a13ee0bec891571b6480_w670_h445_sc 5986c3f41e2c9fe038e920b2ebedb2a9_w670_h445_sc c52442304091df8f3c067df878877fcf_w670_h445_sc 0d488218749c55ba352fc9b11a35761d_w670_h445_sc mom Իսկ պատկառելի տարիքի մի կին՝ Նազիկ Զաքյանը, նշեց, որ իր երկու որդիներն էլ ծառայել են բանակում: Հիմա չորս թոռ ունի, որոնք էլ դեռ պետք է ծառայեն. «Խոսքեր չեմ գտնում մխիթարանքի խոսքեր ասելու զոհվածների մայրերին: Ես Եղեռնից մազապուրծ ընտանիքի երրորդ սերունդն եմ: Թուրքն ու ադրբեջանցին նույնն են: Նրանք մարդկային լեզու չեն հասկանում ու մարդ կոչվելուց հեռու են»: dr