4+4+4 ֆորմատով քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
Խորհրդարանում մեկնարկել են ցուցակների հրապարակման հարցով 4+4+4 ֆորմատի քննարկումները՝ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ։ Իշխանությունը ներկայացված է Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի դեմքով։ Կա՞ որևէ այլ պատճառ, որը հիմք ընդունելով իշխանությունը սահմանափակում է ցուցակների հրապարակումը, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումից բացի,-հարցնում է փաստաբան Տիգրան Եգորյանը Դավիթ Հարությունյանին։
Այս հարցը պարոն Հարությունյանը թողնում է անպատասխան։
Տիգրան Եգորյանը հիշեցնում է, որ Վենետիկի կարծիքը եվրոպական երկրների մեծ մասին չի էլ հետաքրքրել և երբևէ չեն դիմել։ ԵԽ անդամ երկիր չկա, որ ընտրացուցակների հրապարակումը սահմանափակած լինի ընտրողների գաղտնիության պատճառաբանությամբ,-ասում է Տիգրան Եգորյանը։
Բելգիայում թագավորական դատախազը հրապարակում է ընտրություններին անհարգելի բացակայողների անունները, որպեսզի նրանք պատասխան տան։ Դավիթ Հարությունյանը Տիգրան Եգորյանի փաստարկները համարում է դասախոսություն և հարկ չի համարում անդրադառնալ դրանց։
Դավիթ Հարությունյանն ասում է, որ ցուցակների հրապարակման հարցով մենք արդեն մեկ քայլ առաջ արել ենք։ Մենք կարող ենք քննարկել մեր և ձեր դիրքորոշումների մերձեցման ուղիները։
Արամ Մանուկյանն ասում է, որ խնդիրն իրավական դաշտի մեջ չէ։ Մենք ունենք խնդիր՝ հասարկության վստահության բարձրացումը։ Ցուցակների հրապարակումը խթանում է վստահությանը և լեգիտիմությանը։ Խնդիրը բողոքարկման հնարավորությունը չէ, այլ վստահությունը։ Դուք սրան պիտի գաք, իրավական փաստարկները չեն աշխատում։ Ասում է Արամ Մանուկյանը։ Նա դիմում է իշխանությանը։
Քաղվածքը իրավական փաստաթուղթ չէ, ասում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Ինքը իշխանություններին կոչ է անում քաղաքական համախմբման պայմաններում քայլ կատարել, հրապարակել ցուցակները։
<Հայաստանում չկա մի ուժ, որը կպաշտպանի ընտրությունների գաղտնիության իրավունքը։ Իշխանությունը փորձում է պաշտպանել մի իրավունք, որը ոչ ոք չի պաշտպանում>,-ասում է Լևոն Զուրաբյանը և ավելացնում, որ հասարակության մեջ լուրջ անվստահություն կա ձեր մոտիվացիաների նկատմամբ։
Դավիթ Հարությումյանն ասում է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի ասածն է էական, այլև մենք ենք համոզված, որ դրանք պետք է գաղտնի մնան։
Ո՞ր պահն է իմ ասածի, որ ձեզ մտահոգում է,-հարցնում Է Դավիթ Հարությունյանը ընդդիմությանը և քաղհասարակության ներկայացուցիչներին։
Արտակ Զեյնալյանը պատասխանում է. «Մեզ երբեք թույլ չի տրվել իրացնել ընտրական հանձնաժոցովում իշխանության անդամների արանքում նստելը, որի պատճատով մենք չենք կարողացել քաղվածքներ անել և այլն»։
Դավիթ Հարությունյանը պատասխանում է. «Եթե դուք հարյուր տոկոսով տիրապետեք ցուցակներին, մտահոգությունը վերանու՞մ է»։ Արամ Մանուկյանն ասում է՝ ոչ, որովհետև մենք խոսում ենք վստահությունից։ Դուք ուղղակի հրապարակեք ցուցակները։
Արամ Մանուկյանն ասում է, որ ցուցակները հանձնաժողովներին պետք չեն կամ բողոքող անդամներին, դիտորդներին, այլ հասարակությանը։
Արտակ Զեյնալյանն ասում է, որ ցուցակներին ծանոթանալու համար դիմում ներկայացնողը ամբողջ հասարակությունը չի ներկայացնում։ Դավիթ Հարությունյանն ասում է՝ այն տեսքով, որով դուք ուզում եք ցուցակների հրապարակումը, անընդունելի է։
Ինքն առաջարկում է, որ ցուցակներին ծանոթանան վստահված անձինք և դիտորդները։ Բայց քացաքացիմերը՝ ոչ։
Ինքը իր վերաբերյալ ցուցակին ծանոթանալու համար իր ID քարտի փինով կարող է մուտք գործել բազա և տեսնել՝ մասնակցե՞լ է, թե՝ ոչ։ Բայց իր հարազատների մասնակցելու կամ չմասնակցելու փաստի հետ չի կարող ծանոթանալ ցուցակներով։
Ավելին՝ տեսանյութով