Ալիեւը Ռուսաստանին է շնորհակալ լարվածության թուլացման համար
«Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումն անհրաժեշտ է թե’ Ադրբեջանին, թե’ Հայաստանին»: Այս մասին, РИА Новости -ի հաղորդմամբ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Հակամարտության կարգավորումը Ադրբեջանի եւ, համոզված եմ, Հայաստանի շահերից է բխում: Ռուսաստանը հարեւան եւ ընկեր է երկու երկրների համար: Այն նույնպես հետաքրքված է հարցի արագ կարգավորմամբ»,-ասել է Ալիեւը: Հանդիպման ընթացքում Ալիեւն ընդգծել է, որ Ռուսաստանը նպաստել է շփման գծում լարվածության նվազմանը եւ հրադադարի վերաբերյալ որոշմանը: Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հացը: Այս մասին հայտարարել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: