Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատրվանների վրայի կոնստրուկցիաներն ապամոնտաժվեցին

Հասարակություն
apamontazhum

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարևանությամբ իրականացվող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքների շրջանակում արձանագրվել են որոշակի շեղումներ: Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունների աշխատակիցները կասեցրել են աշխատանքներն ու իրականացրել են շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն