Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան կայանալու է (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելը մշտապես մեր օրակարգում է, եւ վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ շեշտեցին դրա կարեւորությունը: Այսօր  կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Մոսկվայում հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյանները. «Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»,-նշեց նա: Հարցին, թե ինչպես կազդեն  սահմանային լարվածության վրա Սերժ Սարգսյանի բեռլինյան հանդիպումները, փոխարտգործնախարարը կարճ է պատասխանում. «Տեսնենք»: Ռազմական փոխօգնության պայմանագիրը, Շավարշ Քոչարյանի հավաստմամբ,  գտնվում է  համաձայնեցման փուլում. «Վերջնական տեսքի պետք է բերենք տեքստը, համաձայնեցնեք, ստորագրենք, նոր կխոսենք վավերացման մասին»: Փոխնախարարը  նշեց նաեւ, որ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը այս պահին Հայաստանի կողմից նախաձեռնված չէ: Շավարշ Քոչարյանը հավաստիացրեց նաեւ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը կայանալու է: Մանրամասները՝ տեսանյութում