A
A
Պատգամավորը կոչ է հղել ՌԴ և Իսրայելի իշխանություններին
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» Կուսակցության Խորհրդի նախագահ էդմոն Մարուքյանը նամակով դիմում է Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի իշխանություններին։ Դիմում Ռուսաստանի Դաշնության և Իսրայել պետության իմ գործընկերներին և իշխանություններին կոչ եմ անում չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով: