Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ ԱՊՐԻԼԻ 22-ԻՑ

Մարզեր

Գեղարքունիքի մարզում հայտարարված է մարքության միամսյակ: Մարզը մաքուր տեսքի բերելու համար աշխատանքներ են տարվում ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին: Ըստ մարզպետ Ստեփան Բարսեղյանի` մարզային եւ քաղաքային իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքի արտաքին տեսքը բարելավելու եւ մաքրելու ուղղությամբ: Այս նպատակով մարզպետարանում նույնիսկ շտաբ է ստեղծվել:

Այս տարի Գավառ քաղաքի մաքրությամբ կզբաղվի «Գավառտրանս» ՍՊԸ-ն: Ինչպես հայտնել է քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ֆինանսավորումը կատարվում է համայնքի կողմից: Քաղաքի աղբահանությունը ժամանակին կազմակերպելու համար Գավառ են բերվել աղբատար երկու նոր մեքենա, ինչպես նաեւ ամբողջությամբ փոխվելու են աղբարկղերը:

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաեւ տարիներ շարունակ չխնամված ծառերն ու կանաչապատ գոտիները: Գավառում, այնպես էլ մարզի այլ համայնքներում նախատեսվում է ծառատունկ: Մարզպետի հավաստմամբ մարզի տարածքում կտնկվեն շուրջ 100 000 ծառ: Տնկիների որոշ քանակություն արդեն ներկրվել է մարզ: Իսկ մինչ ծառատունկը բնակչության սպասվում է մաքրության միամսյակը, որը կսկվի ապրիլի 22-ից:

Գավառի «Քյավառ» հ/ը