Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհն արդեն ընդունում է, որ այս պատերազմը վերսկսել է Ադրբեջանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MpTj31RQxdc

Ըստ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի՝ այսօր հենց այն օրն է, երբ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Աշխարհն արդեն ընդունում է, որ այս պատերազմը վերսկսել է Ադրբեջանը, դրանով իսկ նա հրաժարվել է 94 թվականի համաձայնագրից, փաստացիորեն իրեն դուրս է դրել բանակցային գործընթացից, եթե դուրս է բերել, սա պետք է լինի համարժեք պատասխանը»: Հրանտ Բագրատյանը հիշում է, որ մոտ 20 տարի Հայաստանին զգուշացնում էին, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը նշանակում է դուրս գալ հակամարտության բանակցային գործընթացից: Ադրբեջանն առաջ ընկավ. «Արդեն բանակցային գործընթաց լինել չի կարող, որովհետեւ Ադրբեջանը չկա այդ գործընթացում»: Ըստ նրա, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կնքվելիք ռազմաքաղաքական պայմանագիրը կարելի է համարել նաեւ քայլ անկախության ճանապարհին. «Բայց կարելի է միանգամից ճանաչել»: