Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29. ՊՆ խոսնակ

Քաղաքականություն
f716630e27346a33415fd60594ea0537

Տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 23,15 Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29: 22,20 Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին: Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս: 20.10  Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի... 19.00 Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկուս է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: 18.20 Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ: 14.59. Հաստատված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: 13.43. Ոչնչացված մարտական ԱԹՍ-ները դարձան երեքը։ Նա նաև հայտնում է. «Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին»: 13.01. Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: