Գյումրին նշել է խոսքի ազատության օրը. պարգևատրումներ
2016 թ. ապրիլի 2-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում Գյումրիում հերթական անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:
Հանդիսության կազմակերպչական խորհուրդը ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկ որոշեց պարգեւատրել.
Թեհմինե Ենոքյանին, հեռուստավավերագրության ոլորտում խիզախ աշխատանքի եւ իրավապաշտպանության թեմաներով թողարկած հեռուստաֆիլմերի համար:
Լրագրող Անի Գեւորգյանին, սկզբունքայնություն ցուցաբերելու, ոստիկանական կամայականություններին արժանապատվորեն դիմակայելու եւ իր լրագրողական իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու համար
«Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությանը` 2015 թվականի ընթացքում ցուցաբերած օպերատիվության, հանրությանը տրամադրած բազմակարծության եւ հարուստ տեղեկատվության, ինչպես նաեւ հեռուստահաղորդումների շոշափելի զարգացման համար:
Արտակ Գեւորգյանին արտահայտման ազատության իրավունքի կիրառման ինքնատիպ մտահղացման եւ ջանքերի համար:
Գեւորգ Սաֆարյանին` քաղաքացիական պայքարում արտահայտման ազատության իրավունքի օգտագործման համառության համար:
«Ֆոտոլուր» ֆոտոգործակալությանը 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդական բողոքի ժամանակ ստեղծած տպավորիչ ֆոտոշարքի համար:
Մհեր Արշակյանին` ինքնատիպ հրապարակախոսության համար
Բացի այդ,
- Գյումրու Հովհ. Շիրազի տուն թանգարանը Շիրազի հուշամեդալով պարգեւատրեց հրապարակախոս Մհեր Արշակյանին:
- «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպությունը հուշանվերներով պարգեւատրեց SOS ինտերնետային հեռուստանախագծի հեղինակներին հանրային նշանակության խնդիրները ուշագրավ կերպով` ներկայացնելու համար: