Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի բարեկարգումը մտահոգության պատճառ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vernisage-nkar

Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժ անունով հայտնի բացօթյա տոնավաճառի տարածքը բարեկարգվելու է։ Ձեռագործ իրերի վաճառքով զբաղվող քաղաքացիները, սակայն, չեն շտապում ուրախանալ։ «Պտի քանդեն, ուրիշ աշխատանք չկա, հիմնարկություն չկա, ուրիշ տեղ չկա, այ դա է մտահոգությունը, որտե՞ղ ենք փնտրելու աշխատանք»,- ասում է աշխատակիցներից մեկը։ Վերնիսաժում կատարվելիք աշխատանքների մասին վաճառողները դեռ ոչինչ չգիտեն, սակայն տեղյակ են, որ տարածքը լքելու են։ Անպատասխան է մնում կարևոր մեկ հարց՝ քանի ամիս են իրենք դիմանալու առանց աշխատանքի։ Վերնիսաժի տնօրինությունը, մինչդեռ հավատացնում է՝ իրենք տեղյակ են մտահոգություններին ու գիտեն ինչ անել՝ լարվածությունից խուսափելու համար։ Տնօրեն Պավել Գուրօղլյանը նշում է.  «Այգին բաժանենք մի քանի մասերի, ասենք՝ սկսենք Վարդանանց փողոցից գանք դեպի Խանջյան հասնենք՝ մասերի բաժանելով»։ Տոնավաճառի վաճառականները մեկ այլ հարցի մասին էլ են բարձրաձայնում։ Իրենց եկամուտը հիմնականում գոյանում է զբոսաշրջային սեզոնին ու եթե բարեկարգման աշխատանքները համընկնեն այդ ժամանակահատվածին, կորուստներից խուսափել չի լինի։ Մանրամասները՝ տեսանյութում