Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին գիտի, թե ով է ամենաշատը ստում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-aprili-1

Ո՞վ կամ ո՞վքեր են մեր երկրում ստախոսները: Հարցին ի պատասխան «Ա1+»-ի հետ զրույցում մեր համաքաղաքացիները նշում են. «Ինձ թվում է ավելի շատ երիտասարդները՝  կապ չունի աղջիկ, թե տղա»: «Մեր  կառավարությունը, որովհետև կոնկրետ հիմա ես ունեմ  մի ընկեր, ում աշխատացրել են  ու իր գումարը, իր աշխատավարձը չեն տվել»: «Խաբում են աղջիկները  տղաներին»: «Ես կարծում եմ լրագրողները»: «Մեր կառավարությունը: Կարելի է ասել բոլոր հարցերում, կորցրել ենք հավատը մեր կառավարության նկատմամբ»: Ապրիլի 1-ը մեր համաքաղաքացիների համար առանձնահատուկ օր չէ:  Շեշտում են. խաբեության ու կեղծիքի հանդիպում են գրեթե ամեն օր ու թերևս  ցանկացած ոլորտում: Այս համատեքստում նրանք նկատում են. «Քաղաքական գործիչների համար  ամեն օր էլ ապրիլի 1 է»: «Բժշկությունից բռնած, դիագնոզից սկսած՝ մինչև քաղաքականություն» : «Կառավարությունում նստած մարդիկ բոլոր հարցերում մեզ խաբում են»: « Հիմնականում առևտրի ցանցում և սպասարկման ասպարեզում»: «Կառավարությունը  ցանկացած օր էլ խաբում է , ելույթները լսում ենք, դուրս ենք գալիս քաղաք, լրիվ ուրիշ իրավիճակ է և ուրիշ երկիր»: « Ում որ ընտրել է ժողովուրդը , նրանք էլ խաբելով ման են գալիս»: « Աշխատավարձի ուշացման հարցում շատ են խաբում, թոշակի առումով խաբում են՝ թե կբարձրացնեն, բայց չեն բարձրացնում»: « Բժիշկները.  իրանց փողը վիրահատությունից է դուրս գալիս , փորձում են խաբեն, վիրահատեն, որ իրենց փող դուրս գա»: 2006թ-ից հայրենի կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանեց, որ այդուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է, որպես երգիծանքի և հումորի օր: Թեև տոնի խորհուրդը կայանում է երգիծանքի մեջ, սակայն այժմ այն փոխել է իր իմաստը՝ հումորից ընկալվելով խաբեության: Մանրամասները՝ տեսանյութում: