Իտալիայում սովորելու հնարավորություն
Հայաստանի քաղաքացիներին կտարամադրվի կրթաթոշակներ` 2016-2017 թթ. ուսումնական տարին Իտալիայում շարունակելու համար. Տեղեկացնում ենք, որ Իտալիայի կառավարության կողմից մեկնարկել է հերթական 36 ամսվա կրթաթոշակների ծրագիրը, որը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին` 2016-2017 թթ. ուսումնական տարին Իտալիայում շարունակելու համար: Կրթաթոշակի շրջանակում տրամադրվում են բակալավրի, հետբուհական, մագիստրոսի աստիճանի, իտալերեն ուսուցիչների համար` իտալերեն լեզվի և մշակույթի դասընթացներ: Այս կրթաթոշակի շրջանակում Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակելու իրենց ուսումը Իտալիայի արվեստի, երաժշտության, պարի բարձրագույն հաստատություններում: Հայտադիմումը և անհրաժեշտ տեղեկատվությունը փաստաթղթերի մասին կարող եք գտնել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության վեբ-կայքում` http://www.estero.it/mae/en/ministero/servizi/stranieri/opportunita/borsestudio_stranieri.htm/ Հայտերը լրացվում են առցանց տարբերակով՝ https://borseonline.esteri,it/BorseOnLine/default.aspx Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի ապրիլի 15-ը: ՀՀ Մշակույթի նախարարություն