Ֆերդինանդ Կարապետյանը կպայքարի 3-րդ տեղի համար
Այսօր թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկած ձյուդոյի Գրան պրիում Հայաստանը ներկայացնող Ֆերդինանդ Կարապետյանը կպայքարի 3-րդ տեղի համար: Մեր 66 կգ քաշային ձյուդոյիստը վստահ սկսեց մրցաշարը եւ մեկնարկում տարավ երկու հաղթանակ: Սակայն 1/4 եզրափակիչ մարտում նա զիջեց հարավկորեացի Լիմ Հվան Կիմին եւ դուրս մնաց չեմպիոնության պայքարից: Երրորդ տեղի համար նախատեսված առաջին մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Արդանովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա կհանդիպի նույն երկրի ձյուդոիստ Յակուբ Շամիլովի հետ: Այսօր պայքարի բռնվեց նաեւ մեր միակ կին ձյուդոիստը՝ Ժաննա Ստանկեւիչը: Ավաղ, 52 կգ քաշային կարգի մրցումների առաջին փուլում նա պարտվեց ֆրանսուհի Անաբելա Էրանյեին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Հիշեցնենք, որ Թուրքիայի գրան պրիին մասնակցում են նաեւ մեր եւս երկու ձյուդոիստներ: Վաղը տատամի կմտնեն 73կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 81կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: