Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Քույրերը կլինեն ազատության մեջ

Քաղաքականություն
kalanq

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված  Ասյա Մկրտչյանի խափանման միջոցն այսօր փոխվել է:  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է բավարարել նրա պաշտանների միջնորդությունը եւ որպես խափանման միջոց ընտրել  500.000 դրամ գրավը:  Ասյա Մկրտչյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ հարազատները մուծեն գրավը եւ կտրոնը ներկայացնեն ՔԿՀ: Այսօր դատարանը բավարարել է նաեւ Ասյա Մկրտչյանի քրոջ՝ Մարինե Կաթանյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավով ազատ  արձակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ  երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն նշել է, որ իրենք դեմ չեն լինի, եթե գործով կալանավորված քույրերի խափանման միջոցը փոխվի գրավով: