Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ համար է Գյումրին երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)

Մարզեր
1459425917_wox-pop

Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին 2013թ-ին հռչակվեց որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Երեք տարի անց քաղաքը կրկին տիտղոս ունի` Երիտասարդական մայրաքաղաք: 2015թ-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պաշտոնապես հայտարարվեց այդ մասին: Մրցակից քաղաքը Ծաղկաձորն էր: Երիտասարդական մայրաքաղաքի բանալին Ստեփանավանից Գյումրի բերվեց մարտի 3-ին` բացելով քաղաքի համար ձեռքբերումների նոր դռներ և ազդարարելով երիտասարդական նախաձեռնությունների ու միջոցառումների մեկնարկը: Երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիասավոր արարողությունը տեղի կունենա այսօր` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Սակայն միջոցառման անցկացման մասին համապատասխան իրազեկում չի կատարվել: Որքանով են գյումրեցի երիտասարդները տեղյակ միջոցառումներից ու բացման արարողությունից: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում