Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունգարիայից ուսանողներ են ժամանել ԼՂՀ

Քաղաքականություն
Untitled-7

Մարտի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյաննընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ  ժամանած  Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկհամալսարանի ուսանողներին և դասախոսներին։ Ողջունելով հյուրերին, արտաքին գործերի նախարարը նշել է, որ հունգարական համալսարանի ուսանողներիայցերը, որոնք արդեն դարձել են ավանդական, ոչ միայն թույլ կտան նրանց ավելի ճշգրիտ և ամբողջական կարծիքկազմել Արցախի  մասին, այլև կապեր հաստատել Արցախի համալսարանական շրջանակների ներկայացուցիչներիհետ: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնականուղղությունները, անդրադարձել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, ընդգծելով, որ այդ ուղղությամբձեռքբերված հաջողությունները նպաստում են ԼՂՀ միջազգային ինտեգրմանը և տարբեր ոլորտներումհամագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։ Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ իրական առաջընթացիբացակայության պատճառն ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունն է՝ուղղված բոլոր միջոցներով բանակցային գործընթացի խաթարմանը։