A
A
Հովիկ Աբրահամյանը՝ «Ոչ»-ի շտաբը հովանավորելու մասին
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում 794 ուսանողների տրամադրվում է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Միջոցառմանը ներկա է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի առաջարկներին՝ նշեց. «Եթե լինի ողջամիտ առաջարկություն, մենք պատրաստ ենք ընդունել»։ Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը ձևական կողմն է ապահովում՝ ընդդիմադիրների հետ քննարկում կազմակերպելով՝ վարչապետը նշեց. «Ոչ, մենք պատրաստ ենք լսել առաջարկություններ»։ Դիտարկմանը, որ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նշել է, թե հանրաքվեի ընթացքում Հովիկ Աբրահամյանն աջակցել է Ոչ-ի շտաբին, պրն Աբրահամյանը նշեց. «Եթե նա կարող է ներկայացնել հավաստի հիմնավորում, ես կպատասխանեմ այդ հարցին»։