A
A
Միակ ցայտաղբյուրը սպասարկում է ամբողջ գյուղը (տեսանյութ)
Շիրակի մարզի մի շարք համայնքներում չի լուծվում խմելու ջրի խնդիրը: Որոշ համայնքներում ջրագծերն են հին, որոշներում դրանք ընդհանրապես բացակայում են: Սարակապն այդ համայքների շարքում է: Մեկ ցայտաղբյուր սպասարկում է ամբողջ գյուղը: 1998 թվականին պետական ծրագրով համայնքի ջրի խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դրանք ամբողջությամբ կյանքի չեն կոչվել: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում