Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200-ից ավելի փոքր ՀԷԿ-եր 11 տոկոս հոսանք են ապահովում

Տնտեսություն
manukyan

Հայաստանը հիմնական հոսանքը ստանում է ամենաթանկ աղբյուրից՝ գազից: Այսօր ԱԺ-ում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Արամ Մանուկյանը: «2010 թվականին ջերմային կայանները արտադրում էին հոսանքի 20 տոկոսը, 2011-ին 11 տոկոս բարձրացավ այդ չափաբաժինը, 2012-ին այն դարձավ 42 տոկոս, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է: Սա մեր ժողովրդին բերեց այս վիճակին, այս թանկացմանը: ՀԷԿ-երի արտադրության ծավալն իջել է 22 տոկոսի, այն դեպքում, երբ Վրաստանում կազմում է 60 տոկոս»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ 200-ից ավելի փոքր ՀԷԿ-երի լիցենզիա է տրվել, որոնց արտադրած հոսանքը կազմում է ընդամենը 11 տոկոս. «ՀԷԿ-երը կարող էին 46 տոկոս հոսանք տալ՝ էլեկտրաէներգիայի սակագինը հասցնելով մինչեւ 14-25 դրամ: Բայց մենք զարկ ենք տալիս 60 դրամանոց հոսանքին: Այսպիսի ազգավնաս, ոչ տնտեսվար քաղաքականությամբ խոսել խնայողության օրենքի մասի՞ն...»: