Պատժամիջոցներ՝ կարգազանց պատգամավորների նկատմամբ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկեց Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների նախագիծը՝ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, քննարկել այս քառօրյայում: ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք հարգում են Խոսրով Հարությունյանի կարծիքը եւ նախատեսել են այդ հարցը քննարկել ուրբաթ. «Կա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ, հաջորդականություն. եթե հասցնենք, ապա որեւէ խոչընդոտ չենք պատրաստվում իրականացնել՝ հարցը քննարկելու համար: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի ինտենսիվությամբ կքննարկենք օրակարգում ներառված հարցերը»: Նշենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքում նախատեսված փոփոխություններով առաջարկվում է որոշակի պատժամիջոցներ կիրառել այն պատգամավորների նկատմամբ, որոնք կարգազանց են: Երբ ԱԺ-ն պետք է շարունակվեր նախորդ նիստում ընդհատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկումը, պատգամավորների մեծ մասը լքեց դահլիճը: ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը կոչ արեց առանց ձայնի դուրս գալ: