A
A
Ցավակցություններ՝ Թուրքիային
ՀՀ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերում ցավակցություն է հայտնել երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի առիթով. «Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին»։ Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մահացել է 34 մարդ, մի քանի տասնյակմարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս դատապարտել է Անկարայում տեղի ունեցածը՝ չնայած երկու երկրների լարված հարաբերություններին։