Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կրակոցներ չե՞ն եղել (տեսանյութ)

Մարզեր
1457686138_krakoc

Մարտի 10-ի երեկոյան Գյումրիում լուրեր էին տարածվել այն մասին, որ «Ուրարտու» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել: Ժամեր շարունակ դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Այսօր» լրատվականին փոխանցում են, որ Խանջյան 31 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆորդ» և «Լեքսուզ» մեքենաները: Արդյունքում պայթել է «Լեքսուզի» անիվը: Մեքենան հայտնաբերվել է թիվ 31 դպրոցի հետնամասում: «Ֆորդը» դեպքի վայրում չի եղել: Այն պատկանում է Տիգրան Փանոսյանին: Նա քաղաքում հայտնի է «Կռուգի Մըստ» անունով: Լեքսուզի տերը Չուբար Զարգարյանի եղբոր որդին է: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Շրջանառվող խոսակցությունների համաձայն Չուբար Զարգարյանի եղբոր որդին սիրահարված է Տիգրան Փանոսյանի աղջկան, հայրը սակայն դեմ է: Միջադեպի պատճառը սա է: Շիրակի մարզի դատախազությունից փոխանցում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկությունը դեռևս հիմնավորված չէ: Դեպքի վայրի զննությամբ կրակոցների հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: Մանրամասները՝ «»Ցայգ ՀԸ տեսանյութում