A
A
Արթիկի քաղաքային մարզադաշտը հիշեցնում է Անիի ավերակները (տեսանյութ)
Արթիկի քաղաքային մարզադաշտը, որը Շիրակի մարզի երկրորդ մարզադաշտն է, տարիների ընթացքում ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Մարզադաշտի քանդված նստատեղերը հիշեցնում են Անիի ավերակները։ Հանդերձարաններից այլևս հնարավոր չէ օգտվել, բացակայում են սանիտարահիգիենիկ ամենատարրական պայմանները: Արթիկի մարզադաշտը ժամանակին մեծ ճանաչում է ունեցել, որտեղ խաղացել են անվանի մի շարք ֆուտբոլիստներ։ Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում