Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից 150.000 դոլար՝ 2019-ին համաժողով կազմակերպելու համար

Տնտեսություն
dollar9

Կառավարությունն այսօր որոշեց Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե 100 հազար ԱՄՆ դոլարն արդեն փոխանցվել է, և մինչև 2019 թվականը նախատեսվում է նոր գումարների տրամադրում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, թե համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը կվերապահվի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի երրորդ փուլը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե քանի բնակարան է նախատեսվում կառուցել այս ծրագրով. «Նախորդ ծրագրերով կառուցվել է 266 բնակարան, իսկ նոր նախագծով նախատեսվում է կառուցել 175 բնակարան: Իսկ շինարարության ավարտը 2017 թվականին կլինի»,- նշեց նախարարը: