Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավանություն տրվեց Գ. Նուշիկյանի և Վ. Այվազյանի նախագծին

Տնտեսություն
vache-gabrielyan

Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ։ Նախագիծը ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ  Գարեգին Նուշիկյանը և Վարդան Այվազյանը: Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստան ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ. «Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Այնպես որ, այս մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին, մենք աջակցում ենք»: