Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնատված գյուղի խնդիրները (տեսանյութ)

Մարզեր
axin

Ախուրյանի Աղին գյուղում խնդիրները բազմաթիվ են,  իսկ աղինցիների պահանջներն իրարից տարբեր: 5 մասի բաժանված համայնքի բնակիչներից յուրաքանչյուրն ուզում է իր տարածքը բարեկարգ տեսնել, բայց ծրագրերը շատերի համար են անհասանելի մնում: Ախուրյանի ջրամբարի կառուցումն ու 88-ի երկրաշարժը մասնատեցին գյուղը: Աղին ավանում այժմ տասնյակ կիսակառույցներ կան, եթե դրանց շինարարությունն ավարտին հասցվի, աղինցիները հին գյուղից կտեղափոխվեն, բայց առաջիկայում նման ծրագրեր չեն նախատեսվում: