Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոկա-կոլան՝ ընդդեմ ՏՄՊՊՀ որոշման

Տնտեսություն
coca

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` Ձեզ ենք տրամադրում ՏՄՊՊ Հանձնաժողովի որոշման հետ կապված մեր պաշտոնական մամլո հաղորդագրությունը։ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից մեր Ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում Ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր Ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ  30 ամենախոշոր հարկատուների ցանկում: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ: Մեր Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը: ` Ձեզ ենք տրամադրում ՏՄՊՊ Հանձնաժողովի որոշման հետ կապված մեր պաշտոնական մամլո հաղորդագրությունը։   «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»