Հրապարակվել է փետրվար ամսվա պարենային մթերքների գների ինդեքսը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է փետրվար ամսվա պարենային մթերքների գների ինդեքսը։ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը կայուն էր փետրվարին, չնայած շաքարավազի և կաթնամթերքի գների անկման և ձեթի գնի էական աճին՝ ի համեմատություն նախորդ ամսվա ցուցանիշի: Փետրվար ամսվա համար միջինում կազմելով 150.2 միավոր՝ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը գրանցել է ամենացածր ցուցանիշը 2009թ.ի ապրիլից ի վեր: Չնայած այն նույն է ինչ հունվար ամսին, սակայն նախորդ տարվա հետ համեմատ այն իջել է 14.5 %-ով: ՊԳԿ-ն հրապարակել է աշխարհում 2016թ.ին ցորենի արտադրության նախնական տվյալները՝ կանխատեսելով, որ այն կկազմի 723 միլլիոն տոննա, ինչը 10 միլլիոն տոննայով պակաս է նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշից: Հացահատիկի առաջարկի և պահանջարկի ՊԳԿ-ի թողարկած ամենավերջին հաշվետվությունը կանխատեսում է, որ 2016թ.ին կլինի ցորենի բերքի 1.4% անկում՝ պայմանավորված չոր եղանակով, ինչի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում ձմեռային ցանքի ծավալները նվազել են: Չինաստանում և Պակիստանում բերքի ծավալը կլինի ռեկորդային թվին մոտ: ՊԳԿ-ն կանխատեսում է հացահատիկի արտադրության ծավալները կհասնեն 2 525 միլլիոն տոննայի՝ հաշվի առնելով Հնդկաստանի և Իրանի իսլամական հանրապետության թարմ տվյալները: 2016թ.ին անկալվում է ցորենի լավ բերք Չինաստանում և Հարավային Ասիայում: ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Կտրուկ բարձացում է արձանագրվել ՊԳԿ-ի ձեթի գների ինդեքսում, որը նախորդ ամսվա տվյալների հետ համեմատ կազմում է 8%: Իսկ կաթնամթերքի ինդեքսը իջել է 2.1% - ով՝ պայմանավորված ամսվա ընթացքում կատարված ներկրումներով. Աշխարհում հացահատիկի գները ընդհանուր կայուն են, հացահատիկի ինդեքսը բարձրացել է մոտավորապես 0.5% նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ, սակայն շարունակում է 13.7%-ով ավելի ցածր լինել, քան նախորդ տարվա ցուցանիշը: Ցորենի գինը նվազել է 1.5 %-ով, եգիպտացորենի գինը մի փոքր տատանվում է, իսկ բրինձի գինը արձանագրել է թեթևակի աճ: Ըստ ՊԳԿ-ի մսամթերքի գների ինդեքսը մի փոքր բարձրացել է՝ պայմանավորված Ավստրալիայից և ԱՄՆ-ից տավարի մսի մատակարարման, ինչպես նաև Եվրոպական միությունում խոզի մսի պահեստավորման խնդիրներով: Թռչնամթերքի գինը իջել է՝ պայմանավորված թռչնակերի ցածր գնով: