Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտոնություն՝ «Յուքոմ»-ին, բուհերը կմնան կուսակցականացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gov2

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նոր նախարար  Լեւոն Յոլյանին՝ նշանակման առիթով: Նորանշանակ նախարարներն այսօր ակտիվորեն ներկայացրին իրենց ոլորտին առնչվող նախագծերը: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մի նախագիծ, որի քննարկումը երկու անգամ հետաձգվել էր նախորդ նախարարի՝ Կարեն Ճշմարիտյանի օրոք: Նախագիծը վերաբերում էր «Յուքոմ» ընկերությանը, որին հնարավորություն տրվեց երեք տարով հետաձգել ԱԱՀ-ի վճարման ժամկետը, որի շրջանակներում նախատեսվում է 4G սերնդի կապի ապահովում, նախատեսվում է նաեւ 13.8 մլրդ դրամի ներմուծում: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ այս փաթեթը ուսումնասիրվել է իրենց նախարարությունում: Նախագիծը հաստատվեց: Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ ներկայացրեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը, որով նա առաջարկում էր ապաքաղաքականացնել բուհական խորհուրդները՝ նախագահներն ու անդամները չպետք է լինեն կուսակցականներ: Թեեւ նորանշանակ նախարարը միշտ կողմ է արտահայտվել այս մոտեցմանը, սակայն այս անգամ կառավարությանն առաջարկեց մերժել՝ խոստանալով ավելի ուշ անդրադառնալ նախագծին: Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն էլ ներկայացրեց նոր մարզպետներին՝ Հովսեփ Սիմոնյանը՝  Շիրակի, Գաբրիել Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետներ: