Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խմելու ջրի համար մրցող 4 ընկերություն բավարար գնահատական է ստացել

Տնտեսություն
jur

Այսօր ժամը 16.00-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի  մրցույթի արդյունքների  ամփոփման նիստը՝ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ: Սույն մրցույթի նպատակն է գնահատել մրցույթին դիմած  կազմակերպություններին խմելու ջրի ոլորտում առաջիկայում իրականացվելիք մեկ վարձակալի ընտրության մրցույթին մասնակցության հայտահրավեր տրամադրելու առումով: Հանձնաժողովի քարտուղար Ա. Մնացականյանը հանձնաժողովին  ներկայացրեց գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են համաձայն  <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի: Ըստ հանձնաժողովի անդամների անհատական գնահատման արդյունքների՝ նախաորակավորմանը հայտած 4 մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բավարարում են  նախաորակավորման հայտարարության պահանջներին: Գնահատման արդյունքներն ամփոփեց հաձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով նախաորակավորման հայտարարության պահանջները, որոշեց գնահատող հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնել բավարար գնահատված մասնակիցների ցանկը՝ հետևյալ կազմով՝ « ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ »ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս »ՍՊԸ, դեկոն ինտերնացիոնալ ՋիԷմբի Էյշ, Կոնսուլակվա    Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ Կոնսորցիում, «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերություն: Նիստի ընթացքում հանձնաժողովը հրապարակեց նաև Անցումային խորհրդատուի (FICHTNER) պաշտոնական կարծիքը, որը նույնպես բավարար է գնահատել նախաորակավորման ընթացակարգի 4 մասնակիցների հայտերը: Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստի անցկացման օրն ու ժամը, որը կկայանա  բավարար գնահատված մասնակիցների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե