A
A
Կառավարությունն ընտրական օրենսգրքի նախագիծը կքննարկի վաղը
ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Չնայած նրան, որ օրենսգրքի նախագիծը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է մարտի 1-ին, կառավարությունը միայն երկու օր անց՝ մարտի 3-ին, կքննարկի այն նիստի ժամանակ: Վենետիկի հանձնաժողովի կայքում, սակայն, այսօր արդեն հրապարակվել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը: