Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ չէ». քաղաքապետ

Հասարակություն
car3

Քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շաբաթ օրն իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ ահազանգի հետ կապված ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն, Երևան քաղաքի ոստիկանություն և դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետամուտ լինել հարցի վերաբերյալ հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ: «Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խոսքը Կարապի լճի մոտակայքում տեղակայված սրճարաններից մեկում հատված ծառերի մասին է. սրճարանի տնօրենի մեկնաբանությունը՝ այստեղ