Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Բելառուս

Սպորտ
sport-borba-1

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Բելառուս, որտեղ փետրվարի 25-ից մարտի 8-ը կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, հավաքին կմասնակցի 12 մարզիկ՝ Ռոման Ամոյան, Գեւորգ Ղարիբյան (երկուսն էլ 59 կգ քաշային կարգ), Արամ Ջուլֆալակյան, Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան, Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Ռաֆիկ Մանուկյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան, Արթուր Շահինյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ), Էդգար Խաչատրյան (130 կգ): Ստայկիի մարզաբազայում այժմ ուսհավաք է անցկացնում նաեւ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն այս հավաքին հրավիրել է 11 ըմբիշ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան (74 կգ), Մուսա Մուրթազալիեւ, Շամիր Աթյան (86 կգ), Էդգար Ենոքյան, Անդրանիկ Գալստյան (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ): Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է մարտի 6-13-ը, Ռիգայում: