Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաշվիչները ստուգել ամիսը մեկ անգամ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Fb9U29JW5Bc

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից խոսեց էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային սակագների մասին, նշելով քաղաքացիների բողոքի մասին: Այն է՝ բազմաթիվ քաղաքացիներ էլեկտրաէներգիայի ավելի մեծ սպառում սկսում են  գիշերային ժամերին, քանի որ մի փոքր ավելի մատչելի է: «Սակայն պարզվում է, որ բազմաթիվ վայրերում հաշվիչները գիշերային հաշվարկի են անցնում ոչ թե 23.00-ին, այլ մի քանի ժամ ուշ: Երևանի տարբեր շենքերում մոնիտորինգը ցույց է տվել, որ հաշվիչների հետ կապված այդ խնդիրն առկա է մեծամասնության մոտ»,-նշեց նա: Պատգամավորը շեշտեց, որ ՀԷՑ-ը պարտավոր է տարին մեկ անգամ ստուգել հաշվիչների ճշտությունը: Նա երեք կետից բաղկացած առաջարկներ ներկայացրեց՝ խնդիրը կարգավորելու համար: «Հաշվիչները պետք է ստուգել ոչ թե տարին մեկ, այլ ամիսը մեկ անգամ, ՀԷՑ-ը պարտավոր է հաշվարկել և տրամադրել փոխհատուցում՝ ավել վճարված գումարների համար և ՀԷՑ-ի պատշաճ շտկում չկատարելու դեպքում ՀԾԿՀ-ն պարտավոր է հարուցել վարչական վարույթ և լուծել ՀԷՑ-ի պատասխանատվության հարցը»: