A
A
Տ. Ուրիխանյանը դեմ է քվեարկելու իշխանական ՄԻՊ թեկնածուին
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության անդամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Նարեկ Ալոյանի հայտարարությունը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ալյանս» կուսակցության գործադիր մարմնում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը և կայացվել է հետևյալ որոշումը.
- Կուսակցությունը կտրականապես դեմ է հանրապետական խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին, հենց այն պատճառով, որ նա ներկայացված է իշխանության կողմից և հանդիսանում է իշխանության թեկնածու:
- ՀՀ Ազգային Ժողովում «Ալյանս» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Տ. Ուրիխանյանը քվեարկելու է դեմ օմբուդսմենի իշխանական թեկնածուին:
- Կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովը ակտիվորեն շարունակելու է իրավապաշտպան գործունեությունը՝ այդ թվում անընդմեջ դիտարկելու է օմբուդսմենի և իր աշխատակազմի գործունեությունը: