Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզպետը կլինի ՀՅԴ մարզային կառույցից (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-rustamyan

Շիրակի մարզպետի պաշտոնի առաջիկա ներկայացուցիչ Դաշնակցությունը գիտի, որ մարզում իշխանությունն առանձնապես սիրելի չէ «Մենք վերցրել ենք շատ ծանր ոլորտներ եւ դա իսկապես կատարել ենք մտածված»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա գիտի, որ մարզում եւ Դաշնակցության տնօրինության տակ անցնող այլ ոլորտներում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն. «Շիրակի մարզում առանձին բնականաբար ծրագրերի մասին կխոսվի, երբ որ արդեն մենք կունենանք համապատասխան պաշտոնյա»: Մարզպետի հարցում էլ է Դաշնակցությունը կողմնորոշվել, սակայն առայժմ չի ասի. «Մարզային կառույցից կլինի»։ Հանրապետականի հետ համագործակցելու հեռանկարից Դաշնակցությունը համենայնդեպս անհարմարության զգացում չունի։ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. «Դիսկոմֆորտի զգացում բոլորս պիտի ունենանք, որովհետեւ մեր երկրում ունենք էդքան պրոբլեմներ: Էդ առումով միշտ էլ էդ դիսկոմֆորտը կա: Ո՞նց կարող ա դու կոմֆորտի մեջ լինես, ժողովուրդը դիսկոմֆորտի»։ Արմեն Ռուստամյանն ի դեպ, ուշադիր է լսել Սերժ Սարգսյանի ելույթը, այնտեղ բանակցություններում իշխանության մասին Դաշնակցության արտահայտած բոլոր մտահոգությունները կան: Պարոն Ռուստամյանը դա ուրախությամբ է նշում: Ի դեպ, հնարավոր չէ՞ր համագործակցել իշխանության հետ առանց պաշտոններ ձեռք գցելու. «Միշտ այլ լուծումներ հնարավոր են, հո մենք չե՞նք ասում սա միակն էր: -Արդյունավետ չէր լինի: -Դե էդ արդյունավետությունը կյանքը ցույց կտա»: