Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ անկեղծության վրա ինչո՞ւ եք զարմանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
XlzLcQsD-60

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ իր ձեւակերպած՝ քաղաքական նպատակահարմարություն արտահայտությանը, որը շատ շահարկվեց. «ԱԺ-ում լինելով՝ ես տեսել եմ, թե ինչպես են խմբակցության ներսում քաղաքական ապաստան խնդրում: Ես զարմանում եմ՝ իմ անկեղծության վրա ինչո՞ւ եք զարմանում, չե՞ք տեսել, թե՞ նորություն է: Երբ զոհաբերություններից եք խոսում, ես օրինակ վատ եմ տանում, երբ զոհաբերվում են մարդկային արժեքները, հարաբերությունները: Երբ մեղավորներ եք փնտրում... Ե՞ս եմ մեղավոր, թե այս դահլիճում նստածներից շատերը»: